Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

2013-11-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի  փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ նվազագույն շեմը  իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից: 
Հաշվի առնելով սոցիալական անապահովության համակարգում ներառված ուսանողների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները, նախարար Ա. Աշոտյանի հրամանով նախապես սահմանված բակալավրի կրթական ծրագրի համար 85 և մագիտստրոսի կրթական ծրագրի համար՝ 90 տոկոս ՄՈԳ-երի շեմերը իջեցվել են՝ դառնալով 75 տոկոս:   Արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանով սոցիալական աջակցության ծրագրից օգտվողների թիվը կրկնապատկվել է՝ նրանց համար սահմանելով` 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրից օգտվող ուսանողների ցուցակներն  արդեն հաստատված են և առաքվել են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ:
 Բուհերի կողմից  ներկայացված սոցիալապես անապահով ուսանողների շուրջ 70 տոկոսը, հաղթահարելով հրամանով սահմանված ՄՈԳ-երի շեմը, օգտվում է ուսման վարձի փոխհատուցման ծրագրից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։