Պարգևներ ուսանող-մարզիկներին

2013-10-23

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումըÖ‰ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ողջունելով մարզիկներին, նշել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում
ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերին, մարզական միջոցառումների կազմակերպմանը, և այսուհետև նույնպես ամեն ինչ արվելու է, որպեսզի ուսանող-մարզիկները կարողանան միջազգային ստուգատեսներում լավագույն արդյունքներ գրանցելÖ‰ Պարգևատրման արարողությանը ներկա էր Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, ով իր շնորհակալությունն է  հայտնել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ այդ միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու համարÖ‰ Նա, շնորհավորելով մարզիկներին, ընդգծել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի սերտ համագործակցությունըÖ‰
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի դերն ուսանողական սպորտի զարգացման գործում, ինչի արդյունքն այն մեդալներն են, որ մեր մարզիկները նվաճում են ուսանողական տարբեր առաջնություններումÖ‰ Կ. Ավագյանը հավաստիացրել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսուհետև նույնպես պատրաստ է այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կհեշտացնեն մեր մարզիկների մասնակցությունը միջազգային ստուգատեսներում և կավելացնեն մեդալների քանակըÖ‰
Պարգևատրվածների թվում էր Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր ԱլեքսանյանըÖ‰ Նա նշել է, որ հաճելի է, երբ գնահատվում է մարզիկի աշխատանքը, դա ոգևորում է ու մղում ավելի մեծ ձեռքբերումներիÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։