«Այլևս երբեÕ›ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ
2013-10-23
Շարադրությունների տիտղոսաթերթի վրա անհրաժեշտ է նշել ազգանունը, անունը, հասցեն, տարիքը/դասարանը, դպրոցը:
Շարադրություններն ուղարկել հետևյալ հասցեով. Հայաստանի գրողների միություն, Մարշալ Բաղրամյան պող. 3, 0019 Երևան, Հայաստան: Էլեկտրոնային հասցե` writers.union.arm@gmail.com www.wua.am
Հայաստանի գրողների միության կոչը
Բավական չէ, որ ցեղասպանություններն այսօր նորից ու նորից շարունակում են իրագործվել, դեռևս կառավարություններ էլ կան, որոնք վիճարկում են արդեն իսկ կատարված ցեղասպանությունների փաստերը: Դրա ամենատխուր օրինակներից է թուրքական կառավարությունը, որը ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1915 թվականից սկսված, առնվազն 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Դրանից մեկ դար անց թուրքական կառավարությունը դեռևս փորձում է խանգարել, որպեսզի հայերը խոսեն այն ժամանակվա՝ թուրքական դիկտատուրայի պայմաններում, իրենց տառապանքի, ցավագին պատմության մասին: Մենք բոլորս, սակայն, հետևելով Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային (Լեմկին, 1948 թ.)՝ պարտավոր ենք ապահովել, որ ճշմարտությունը տարածվի, և թույլ չտալ, որպեսզի հնարավոր լինի շարունակել ցեղասպանության ժխտումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական դիկտատուրայի զոհը դարձան 6 միլիոն հրեաներ և այլ էթնիկական ու սոցիալական խմբերի պատկանող բազմաթիվ քաղաքացիական բնակչություն: Այդ սոսկալի պատերազմից հետո հիմնադրվեց ՄԱԿ-ը, որը հույս ուներ ստեղծելու ավելի արդար և խաղաղ աշխարհ: Այդ առումով կարևոր էին հետևյալ երկու փաստաթղթերը՝ Մարդու իրավունքների հռչակագիրը և Ցեղասպանության կանխման և պատժի մասին կոնվենցիան: Սույն հռչակագրերը էթնիկական հողի վրա կատարվող սպանությանը վերջ տալու և աշխարհի ժողովուրդներին պաշտպանելու մի փորձ են: Քանզի նոր ժամանակներում ևս, օրինակ, 1990-ական թվականներին, Ռուանդայում հուտուների ազգայնական ռազմականացված կառավարությունը ցեղա¬սպանություն իրականացրեց հարյուր հազարավոր թութսիների նկատմամբ:
Այսօր էլ, այժմեական և լուրջ խնդիր է մնում այն, որ աշխարհով մեկ մարդիկ սպանվում են՝ այլ ռասայի, ցեղի կամ ազգի պատկանելու կամ այլ լեզվով խոսելու, կրոնական այլ պատկերացումների համաձայն ապրելու, այլ սովորույթներ պահպանելու պատճառով: ԻՎնչն է դրդում մարդկանց մի խմբին նման ագրեսիա ցուցաբերելու մյուսի նկատմամբ: ԿարծուՎմ եք արդյոք, թե դա հարցի լուծում է: ԻՎնչ կարելի է անել նախապաշարմունքների, թշնամանքի և բռնության դեմ: ԻնչպեՎս կարող ենք դադարեցնել ցեղասպանությունը: ԻնչպեՎս կարելի է կանխել անմեղ մանուկների, նրանց ծնողների, մարդկանց զանգվածային սպանությունները: ԻնչպեՎս կարող ենք պաշտպանել փոքրամասնություններին: Արդյոք առաջին քայլը չպեՎտք է լինի՝ մեր մեջ ավելի մեծ հարգանք և հանդուրժողականություն մշակելն այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են մեզանից: Եթե մենք լռենք, անտարբեր հետևենք, ոչինչ չձեռնարկենք, դա չիՎ հանգեցնի արդյոք մի նոր ցեղասպանության: