Համատեղ գիտական ծրագրեր՝ Ռումինիայի հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով. Ա. Աշոտյան
2013-10-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ռումինիան կրթության բարեփոխումների իրականացման ասպարեզում կարևոր գործընկերներ են:
Բոլոնիայի քարտուղարությունը 2012 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Ռումինիայից. «Բոլոնիայի քարտուղարության Ռումինիայի փորձը մեզ համար շատ օգտակար է եղել, մենք հույս ունենք, որ քարտուղարությունում մեր աշխատանքի երեք տարիների փորձն էլ կարևոր կլինի այն երկրի համար, որը 2015 թվականին կստանձնի քարտուղարությունը»,- հանդիպման ընթացքում, ներկայացնելով քարտուղարություն շրջանակում ՀՀ կողմից իրականացված և նախատեսված աշխատանքները, նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերն ադրադարձել են հայ-ռումինական կրթական համակագործակցությանը՝ կարևորելով միջբուհական հարաբերություններրի զարգացումը: Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով:
Անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ի և Բուխարեստի համալսարանների միջբուհական ծրագրերի խորացմանը, երկկողմ ուսանողական ծրագրերին ու կրթական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի: