Մրցունակներից մեկը աշխարհում՝ գնի ու որակի համադրելիության տեսանկյունից

2013-10-17

ՀՀ կրթության և գիտռության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել  Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դոկտոր Վիշվաս Մեհտան /պատվիրակության ղեկավար/, Հնդկաստանի բժշկական խորհրդի նախագահ Դոկտոր Ռ.Կ. Շրիվաստավան և Հնդկաստանի բժշկական խորհրդի ղեկավար մարմնի անդամ Դոկտոր Ռաջա Բաբու Պանվարան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են   բժշկական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման և Երևանի Պետական բժշկական համալասրանում սովորող հնդիկ ուսանողների  ուսման և կեցության պայմաններին վերաբերող  հարցերը:
Կարևորոելով հայ-հնդկական կրթական համագործակցությանը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ հույս է հայտնել, որ արդեն ձևավորված ավանդական կապերը նոր զարգացում կունենան: Նշելով, որ ԵՊԲՀ-ում այժմ ուսանում է շուրջ 700 հնդիկ ուսանող, սակայն Հնդկաստանում բժշկական կրթության պահանջարկն համեմտաբար ավելի մեծ է՝ հնդկական կողմը առաջարկ է ներկայացրել Հնդկաստանի քաղաքացիների համար բժշկական համալսարանի կրթական ծրագրերեն առավել մատչելի ու թափանցիկ դարձնել: Նախարարը նշել է, որ ՀՀ  կառավարություն առաջնային համարում է օտրաերկրյա դիմորդների և ուսոնողների  ներգրավումը Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում և պատրաստ է քննարկել բոլոր հարցերն ու առաջարկվող արդյունավետ լուծման տարբերակները: Ներկայացնելով մասնավորապես Հայաստանում բժշկական կրթության համակարգը՝ նախարարն ընդգծել է, որ գնի ու որակի համադրելիության տեսանկյունից Հայաստանի բժշկական կրթության համակարգն  մրցունակներից մեկն է աշխարհում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։