Կրթության նախարարների տարածաշրջանային համաժողով-17-18 հոկտեմբերի 2013թ.
2013-10-16
Համաժողովին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը, Ուսանողների եվրոպական միությանը գործադիր կոմիտեի նախագահ Ռոկ Պրիմովիչը, Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆրանիդեսը, ինչպես նաև Ռումինիայի, ՌԴ, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունների պատվիրակությունները:
Հանդիպման մասնակիցներին կողջունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Համաժողովը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրախորհուրդը և Ուսանողների եվրոպական միությունը: Հանդիպման ավարտին նախատեսվում է համատեղ հռչակագրի ընդունում:
* * *
2012 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Բոլոնիայի քարտուղարությունը 3 տարի ժամկետով, որով նաև պարտավորվեց 2015 թվականին ՀՀ-ում անցկացնել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը ԵԲԿՏ անդամ 47 երկրների համար ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը աշխարհամասի մյուս երկրների համար:
Բոլոնիայի գործընթացի առանցքային ուղղություններից է որակավորումների ազգային շրջանակների մշակումը՝ Եվրոպական որակավորումների շրջանակին (QF-EHEA) համապատասխան:
2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց Որակավորումների ազգային շրջանակը (Հայաստանի Հանրապետության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրիչները), ինչպես նաև որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը և ՀՀ որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը:
Ներկա փուլում Հայաստանը Բերգենի կոմյունիկեի (2005) պահանջներին համաձայն սկսել է Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացը: Արդյունքում վերանայվել է ՈԱՇ-ը և պատրաստվել է նոր նախագիծ՝ քննարկման ներկայացնելու նպատակով:
ՈԱՇ-ի ինքնահավաստագրման գործընթացը նախատեսվում է ավարտել 2014 թվականին: