ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խո

2013-10-15

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով, նախարարությունը հայտարարում է թեկնածուների հայտերի ընդունում:
Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացրած երկու կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչները` ըստ հերթականության:

Դիմումները  ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը /ներառյալ/, ժամը 0930-1730 /բացի հանգստյան օրերից/, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին:
Հասցե. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 616 սենյակ: Հեռ.` 010- 52-06-32 կամ 010-52-48-56:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։