Մասնագետը՝ հասարակության զարգացման հիմք
2013-10-09
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը «Ուսուցչի տոնի» առիթով քոլեջների ու ուսումնարանների մի խումբ մանկավարժների հանձնել է ՀՀ ԿԳՆ պատվոգրեր և շնորհակալագրեր: Ողջունելով ներկաներին՝ Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջին մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժներին՝ նշելով, որ ՄԿՈՒ ոլորտի մանկավարժները կարևոր առաքելություն են իրականացնում՝ Հայաստանի հանրապետության քաղաքացի կերտելու հարցում.«ՄԿՈՒ ոլորտում աշխատող մանկավարժները հաճախ դուրս են մնում պետության ընդհանուր ուշադրությունից, սակայն նրանց կատարած աշխատանքը ոչ պակաս կարևոր ու պատասխանատու է:
Միջին մասնագիտական կրթության համակարգում է պատրաստվում տնտեսության իրական հատվածում աշխատող մասնագետը, որը հասարակության զարգացման հիմքն է»,- դիմելով մանկավարժներին նշել է նախարարաի տեղակալը և հավելել, որ մանկավարժենրի պագևատրման հրամանը ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է Ուսուցչի տոնի առիթով: