Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Պեպանյան» ուսու

2013-10-03

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված «Պեպանյան»  ուսումնա-խորհրդատվական կենտրոնը (այսուհետ`Կենտրոն) հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացների սկիզբը:
Դասընթացներին մասնակցել կարող են բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացների ընթացքում կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, աշխատաձևերը, դասավանդող մասնագետի ակտիվ մասնակցությամբ:
 Պարբերաբար կազմակերպվում են թեստային  աշխատանքներ (թեմատիկ և խառը),ինչպես նաև  մոտ 200 բանավոր  հարցերից կազմված հարցարանից բանավոր ստուգարքներ, վերլուծություններ: Բանավոր հարցադրումների քննարկումները և  վերլուծությունները մասնակիցների մոտ  ամրապնդում են   անհրաժեշտ  կարողություններ և հմտություններ  բանավոր հարցումների  ժամանակ (այդ թվում  անծանոթ) ՝  արագ կողմնորոշվելու  լիարժեք և ճիշտ պատասխաններ տալու  համար:
Խմբում մասնակիցների թիվը չի գերազանցում 25-ը:    
ՈՒսումնական ծրագիրը ավարտած մասնակիցներին տրվում  է  հատուկ  նմուշի  վկայական, որը իրավունք է տալիս  1 տարվա ընթացքում մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացը թերի յուրացնելու դեպքում վերապատրաստման մասնակիցը հնարավորություն ունի օգտվել  խորհրդատվական հանդիպումներից:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է Կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` Կենտրոնի  ղեկավարի անունով (տնօրեն`Սամվել  Պեպանյան).
2) 3x4 չափի երկու լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճեն.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը).
7) Կենտրոնի բանկային հաշվեհամարին  փոխանցված գումարի անդորրագիրը ( 2 4 1 2 9 0 0 3 1 8 8 9 0 0, «Յունիբանկ»  ՓԲԸ) :Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել  Կենտրոնի  գրասենյակ` հոկտեմբերի  2-ից  մինչև 2013  թվականի   հոկտեմբերի 28-ը ներառյալ  ժամը 10-ից  մինչև 15-ը ),  բացառությամբ  շաբաթ և  կիրակի օրերի:                                       Կենտրոնի հասցեն` Երևան, «Արաբկիր» , Ադոնցի 11,  «Երևանի Ռ.Միրոյանի անվան   թիվ 77  հիմնական  դպրոց:       Դպրոցի մոտով են անցնւմ՝  թիվ 14, 39, 8, 41 երթուղային տաքսիների  երթուղիները («Երազ»  գործարանի  և ռազմական հոսպիտալի հարևանությամբ):   Դասընթացը  կկազմակերպվի 2013թ. հոկտեմբերի 31-ից  մինչև 2013թ. նոյեմբերի 23-ը  ներառյալ    (20 օր):  Դասընթացի արժեքը  կազմում է՝  90.000 դրամ: Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:  Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ Սամվել Պեպանյանին (094-23-07-37,  010 23-07-37 ՝ ժամը 1900-ից մինչև 2200-ը) կամ 010 23-24-91( թիվ 77 դպրոցի ընդունարան, ժամը  1000-ից 1400-ը) հեռախոսահամարներով: *Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքերից`
http://edu.am/DownloadFile/6300arm-DIMUM-Havastagir_10.2010.doc
http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։