Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն առաÕ

2013-10-02

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով  ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (<Կրթություն առանց սահմանի> ՍՊԸ-ի ղեկավար` Լիլիթ Անտոնյան)
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5)  տեղեկանք աշխատանքի վայրից.
6) անձնագրի պատճենը.
7) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող
այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց
ցանկը).
8) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի
անդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է՝  70 000 ՀՀ դրամ:   
Վճարը ներառում է  բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է`  163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ, Էրեբունի  մ/ճ, <Կրթություն առանց սահմանի> ՍՊԸ  
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին:  Պատճեների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Փաստաթղթերն ընդունվում են
Երևանում`
Երևանի հ.43 դպրոցում
Երևանի հ.20 դպրոցում
Երևանի հ. 150 դպրոցում
Երևանի հ.198 դպրոցում

ՀՀ մարզերի ներքոհիշյալ դպրոցներում`
Գեղարքունիքի մարզ` Գավառի հ. 5,  Մարտունու հ. 2 դպրոցներում
Արմավիրի մարզ` Արմավիրի հ. 1, Վաղարշապատի թիվ 5 դպրոցներում
Արարատի մարզ` Այնթապի հ. 2 , Արարատ գյուղի թիվ 2 դպրոցներում
Լոռու մարզ` Վանաձորի հ.5, Ստեփանավանի հ. 3 դպրոցներում
Շիրակի մարզ` Գյումրու հ. 3 դպրոցում

*Դիմումը (Ձև-1) կարող եք լրացնել փաստաթղթերն ընդունող դպրոցում: 

Փաստաթղթերն ընդունվում են  հոկտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ-կիրակի օրերից,  մինչև ժամը 1600:
Դասընթացները կիրականացվեն  նոյեմբերի 1-ից մինչև 20-ը:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է: 

Հարցերի դեպքում զանգահարել` 010/57-43-56, 099/56-01-04 Լիլիթ Ադամյանին կամ գրել հետևյալ էլ. փոստով` ewbngo@yahoo.com

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։