Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Խ. Աբովյանի անվան Õ

2013-10-02

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի 2 լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը 2 օրինակ.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը 2 օրինակ.
5) անձնագրի պատճենը 2 օրինակ. 
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը) 2 օրինակ.
7) «Անելիք բանկ» ՓԲԸ-ում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  11800033791500 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` 90 ժամյա տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը 55.000 ՀՀ դրամ է` առանց ճաշի և սուրճի ընդմիջման:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները:
Դիմումներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 30-ից  մինչև հոկտեմբերի 25-ը:
Դասընթացները սկսվելու են հոկտեմբերի 28-ից և ավարտվելու են նոյեմբերի 11-ին (ներառյալ շաբաթ և կիրակի օրերը):
Երևան, Տիգրան Մեծի 17, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2-րդ հարկ, 202, 203 սենյակներ, ամեն օր` ժամը 900-ից 1630-ն: Հարցերի դեպքում զանգահարել` 010-59-70-29, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։