Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթության ազգայÕ

2013-10-01

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/ և
ՀՀ մարզերում
/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Ա. Խաչատրյան 77, հեռ.` 0312 6-76-46/,
/ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73/,
/ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու եղբայրներ 98, հեռ.` 0264 2-13-66/,
/ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան, կենտրոն թաղամաս 49, թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
 /ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
/ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/,
 /ԿԱԻ Արարատի մասնաճյուղ, ք. Արտաշատ, Տերյան 1ա, հեռ.` 0235 2-55-23/,
 /ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/,
/ԿԱԻ Արմավիրի մասնաճյուղ, ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 7-1/1 ա, հեռ.` 0237 3-20-60/,
 /ԿԱԻ Արագածոտնի մասնաճյուղ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35/1, հեռ.` 0232 3-52-92/,
/ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:
Դիմումներն ընդունվում են 2013թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի  17-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 57-49-10/ և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր` ժամը 900-1600-ը: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան հոկտեմբերի  21-ը:
     Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի մեկ լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7.<<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է: Վերապատրաստման դասընթացի արժեքը 82 000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքերի, ուսում¬նա¬կան նյութերի տրամադրում:
 Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-ից 1400-ը կամ 1400-1900-ը:
 Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։