Հաստատվել է Արցախի գիտաշխատողների համար գիտական թեմաների ցանկը

2013-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացված «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին»:
Համաձայն հրամանի` հաստատվել է վերոնշյալ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկ` բնական գիտությունների բնագավառում ֆիզիկա և աստղագիտություն,  քիմիա, Երկրի մասին  և դրան հարակից բնապահպանական գիտություններ և կենսաբանական գիտություններ մասնագիտություններով: Հանձնարարվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից իրականացվող ֆինանսավորումը, որը կազմում է ընդհանուր ֆինանսավորման 90%-ը, սկսել 2013 թ. հոկտեմբերի 1-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։