Նախադպրոցական տարիքի երեխաների պատրաստվածությունը դպրոց մուտք գործելու ծրագրի ընդլայնման և բնակչության խոցելի խմբերÕ

2013-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը, կրթության բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսում է իրականացնել ուսումնասիրություն` գնահատելու <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 2010-2012 թվականների ընթացքում իրականացված նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես` բնակավայրերի սոցիալական վիճակը, երեխաների ընդգրկվածությունը, աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները, բնակչության խոցելի խմբերում առկա բացթողումները: Ուսումնասիրությունը պետք է կատարվի անհատ խորհրդատուի կողմից:
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• ուսումնասիրել նախադպրոցական ոլորտի բարեփոխումներին առնչվող նյութերը և իրավանորմատիվային փաստաթղթերը,
• ուսումնասիրել <<Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացման դրամաշնորհների>> գործող Ղեկավար ձեռնարկը և ներկայացնի առաջարկություններ  Ձեռնարկի  հետագա փոփոխության վերաբերյալ` հետագա միկրոծրագրերի իրականացման նպատակով,
• հավաքագրել և վերլուծել ըստ մարզերի և համայնքների այն վիճակագրական տվյալնեըր, որոնք ներառում են նախադպրոցական հաստատությունների առկայությունը, նախադպրոցական տարիքի երեխաների թիվը, ընդգրվածության տոկոսը, նախադպրոցական հաստատությունների կարողությունները, տարածքների ֆիզիկական պայմանների վիճակը, այդ թվում գնահատի համայնքների նախադպրոցական կրթական ծառայությունների կարիքները  և այլն,
• գնահատել նպատակային տվյալները 4-6 տարիքի երեխաների խմբերի վերաբերյալ` ընդգրկվածության կանխատեսումների հիման վրա:
• կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:

Դիմող թեկնածուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին: Նա պետք է ունենա`
• մագիստրոսի կոչում կամ համարժեք դիպլոմ` հասարակական գիտությունների և/կամ համապատասխան ոլորտում
• նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
•բավարար փորձառություն ուսումնասիրությունների, հարցումների, հետազոտությունների անցկացման և կազմակերպչական խնդիրների լուծման ոլորտներում,
• համապատասխան գիտելիքներ Հայաստանի կրթական ոլորտի, իրականացված բարեփոխումների վերաբերյալ:

Դիմող խորհրդատուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ`  ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով մինչև  ս/թ   հոկտեմբերի 10-ը ժամը 1700-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով` 57-56-90:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։