Ավագ դպրոցների բարեփոխումները գնահատելու նպատակով խորհրդատու ընտրելու մասին
2013-09-28
• ուսումնասիրել հանրակրթության բնագավառի բարեփոխումների վերաբերյալ առկա նյութերը և ավագ դպրոցների հետ առնչվող իրավանորմատիվային փաստաթղթերը,
• գնահատել ավագ դպրոցների ներկա իրավիճակը, նշելով հիմնական բացթողումները և առկա խնդիրները,
• վերլուծել ավագ դպրոցներում իրականացված հիմնական բարեփոխումները, կառուցվածքային փոփոխությունները, բարելավումները և քաղված դասերը` կրթության որակի բարձրացման ուղղությամբ,
• կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:
Դիմող թեկնածուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին: Նա պետք է ունենա`
• մագիստրոսի կոչում կամ համարժեք դիպլոմ` կրթության, հանրային կառավարման, սոցիոլոգիայի և/կամ համապատասխան ոլորտում,
• առնվազն 5 տարվա համապատասխան փորձ, որից 2 տարին կրթության բնագավառում,
• համապատասխան գիտելիքներ Հայաստանի կրթական ոլորտի, իրականացված բարեփոխումների վերաբերյալ,
• բավարար փորձառություն ուսումնասիրությունների, հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքների հիման վրա գնահատման հաշվետվությունների պատրաստման ուղղությամբ:
Դիմող թեկնածուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը ժամը 1700-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով` 57-56-90: