Ավագ դպրոցների բարեփոխումները գնահատելու նպատակով խորհրդատվական ծառայություն տրամադրող կազմակերպություն ընտրելու մա
2013-09-28
• ուսումնասիրել հանրակրթության բնագավառի բարեփոխումների վերաբերյալ առկա նյութերը և ավագ դպրոցների հետ առնչվող իրավանորմատիվային փաստաթղթերը,
• գնահատել ավագ դպրոցների ներկա իրավիճակը, նշելով հիմնական բացթողումները և առկա խնդիրները,
• վերլուծել ավագ դպրոցներում իրականացված հիմնական բարեփոխումները, կառուցվածքային փոփոխությունները, բարելավումները և քաղված դասերը` կրթության որակի բարձրացման ուղղությամբ,
• մշակել հետազոտության մեթոդաբանությունը (որակական, քանակական կամ երկու մեթոդների համակցում), ներառյալ ընտրանքը, ինչպես նաև հետազոտության գործիքները,
• ըստ մշակված մեթոդաբանության իրականացնել դաշտային աշխատանքներ,
• կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:
Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին: Այն պետք է ունենա`
• առնվազն 5 տարվա համապատասխան փորձ հետազոտության ոլորտում` հատկապես սոցիալական ոլորտում, ընդ որում` գործնականում կիրառած լինի ինչպես քանակական, այնպես էլ` որակական մեթոդաբանություն,
• փորձառու մասնագետների խումբ, որի կազմից առնվազն երկուսը պետք է ունենան համապատասխան փորձ կրթության քաղաքականության և կառավարման բնագավառում, և առնվազն երկու փորձառու մասնագետ սոցիոլոգիայի ոլորտից,
• առնվազն 2 նմանատիպ պայմանագիր` իրականացված վերջին 5 տարիների ընթացքում:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
• տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
• հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• վերջին 2 տարիների ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
• տարածքային հարկային տեսչությանը ներկայացրած 2011-2012 թթ. շահութահարկի հաշվարկ:
Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները կարող են դիմել « Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը ժամը 1700-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով` 57-56-90:












