ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվել են բարեկարգմաÕ
2013-09-12
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն ուղերձ է հղել այդ կապակցությամբ, որում դեսպանը հույս է հայտնել, որ աշակերտները, օգտվելով տրամադրված գույքից, ձեռք կբերեն բարձր գիտելիքներ և կվերածվեն մարդկային ռեսուրսների, ովքեր կնպաստեն ապագա Հայաստանի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը երկար ժամանակ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար աջակցել և խրախուսել է Հայաստանի հասարակական, տնտեսական, մշակութային զարգացմանն ուղղված ջանքերը: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ այսպիսի ծրագրերի միջոցով Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ համակրանքը և բարեկամությունն էլ ավելի կամրապնդվեն:
Նշենք, որ ծրագրի շրջանակում, մասնավորապես, կահավորվել և համապատասխան մասնագիտական պարագաներով են ապահովվել վարսահարդարման, կար ու ձևի պրակտիկ ուսուցման կենտրոնները, խոհարարական ուսումնական լսարաննե, ինչպես նաև ավտոմեխանիկների, խառատների ուսումնական կենտրոնները, գրադարանը, ընթերցասրահը, բուժկետը, դահլիճը և ուսուցչանոցը:
2003 թվականից «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունմ իրականացնում է տարբեր կրթական և մշակութային ծրագրեր` աջակցելով հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների կրթության ու դաստիարակության գործընթացին:












