ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-09-10
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1)որոշման վերնագիրը «խնամվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող» բառերով,
2)որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-14-րդ ենթակետերով.
13) Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականին և քանակը` մեկ սովորողի հաշվարկով` համաձայն N13 հավելվածի.
14) Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների փափուկ գույքի տեսականին և քանակը` մեկ սովորողի հաշվարկով` համաձայն N14 հավելվածի.»,
3) որոշումը լրացնել NN 13-14 հավելվածներով` համաձայն NN 1-2 հավելվածների,
4) որոշման NN 4-6 հավելվածներից հանել <<սուրճ>> տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












