Եվրոպացի փորձագետները կաջակցեն ՀՀ բուհերի հավատարմագրման գործընթացին
2013-09-09
Փորձագետները, ողջունելով Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը, իրենց պատրաստակամությունն են արտահայտել աջակցելու բուհերի հավատարմագրման գործընթացում իրականացվող աշխատանքներին:
Նշենք, որ ARQATA ծրագրի շրջանակներում որակի ապահովման եվրոպական չափանիշներին համապատասխան կազմված փորձագետների խումբը 2013թ-ի սեպտեմբերի 9-ից 12-ը կիրականացնի փորձագիտական այց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ` արտաքին գնահատում իրականացնելու նպատակով: Գործընթացը միտված է գնահատելու ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին, ինչպես նաև նախապատրաստելու ՈԱԱԿ-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)-ի լիիրավ անդամության համար դիմելուն: Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ՈԱԱԿ-ի աշխատակազմի, ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհդի անդամների, բուհերի ղեկավարների, գործատուների և այլ շահառուների հետ:












