Միջազգային գիտաժողով. «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում»

2013-09-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  մասնակցել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով մեկնարկած միջազգային երկօրյա գիտաժողովին:
 Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ  հայրենադարձ երեխաների կրթության խնդիրը գտնվում է  նախարարության ուշադրության կենտրոնում:
«Տարբեր պատմական ժամանակաշրջաններում ձևավորված հայկական  Սփյուռքի կրթական  կարիքները տարբեր են. այդ համատեքստում տարբերվում  են նաև  հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթություն տրամադրելու հնարավորությունները: Հայրենիքում  հայրենեդարձ երեխաների կրթության կազմակերպման և կրթական կարիքների բավարարման հիմնական խնդիրը  մայրենիի ոչ բավարար իմացությունն է:  Նման պայմաններում հնարավոր չէ մեկ գործընթացով կարգավորել խնդրի հիմնարար լուծում,   պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի  համակարգ, որը  յուրաքանչյուր հայրենադարձ երեխայի  հնարավորություն կտա զգալ  Հայաստանում կրթության մատչելիությունն ու  հեռանկարը»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը:  Նշվել է, որ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և  «Ավո Հայմատգարտեն»  բարեգործական կազմակերպության  նախաձեռնությամբ արդեն մեկ տարի է , ինչ  բուհում  գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի» կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագիրը: «Լեզվական  դասընթացները, սոցիալական, հոգեբանական աջակցությունը, մշակութային տարատեսակ  միջոցառումների կազմակերպումն  օգնում են նվազեցնել հայրենադարձների տարատեսակ խնդիրներն ու  աջակցել հայրենադարձ երեխաների սոցիալական վերաինտեգրմանը»,-իր խոսքում նշել է  մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրազախանյանը: Գիտաժողովի ընթացքում, իբրև խնդիր կարևորվել է նաև Հայաստանից դեպի արտերկիր արտագաղթի խնդիրը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության  միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը, կարևորելով գիտաժողովը, նկատել է, որ 2000 թվականից սկսած միգրացիոն հոսքերի խճապատկերում թեև շատ թույլ է արտահայտված Հայաստան վերադարձողների հոսքը, սակայն  վերադարձից հետո շատ կարևոր է, որ մարդը  հայրենիքում կարողանա լիարժեք ինտեգրվել, քանի որ դրանով է պայմանավորված այդ անձը կշարունակիՎմնալ Հայաստանում, թեՎկրկին կմեկնի:
Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 5-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։