ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է “UNESCO-Hamdan bin Rashid Al-Maktoum Prize for Outstanding Practice and Performance in Enhancing the Effectiveness of Teachers” մրցանակի վերաբերյալ: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք նպաստում են աշխարհում կրթական գործունեության բարելավմանը: Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, հաստատությունները և համայնքները, որոնց գործունեությունն ուղղված է ուսուցիչների կարողությունների և ուսուցման արդյունավետության բարելավմանը: Նախապատվությունը տրվում է զարգացող երկրներին և անապահով, մեկուսացված համայնքներին:
Մրցանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 270000 ԱՄՆ դոլար, բաշխվելու է երեք հաղթողների միջև:
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև
www.unesco.org/new/hamdan-prize և
http://www.hamdanunesco.ae/ կայքէջերից: