«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-08-28
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «ՈՒկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երևանյան մասնաճյուղին տարածք հանձնելու մասին» N 233-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «ՈՒկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի» բառերը փոխարինել «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի» բառերով,
2) 1-ին կետում «տաս տարի» բառերը փոխարինել «տասնհինգ տարի» բառերով,
3) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեuելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են` Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջոցների հաշվին»:












