«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ
2013-08-28
1. <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև կնքված` Գործառույթների իրականացման օժանդակության և ֆինանսական համաձայնագրով սահմանված <<Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության նոր մասնաշենքի կառուցման նախահաշվով նախատեսված 57560.7 հազ. դրամ գումարի չափով իրականացվող աշխատանքները կատարել համաֆինանսավորման ձևով:
3. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 8980.9 հազար դրամ՝ <<Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով, դպրոցին տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարը <<Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












