Օգոստոսյան խորհրդակցություն Կոտայքում
2013-08-27
Օգոստոսի 28-ին, ժամը 1330ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Աղվերանի Արթուրս համալիրում կմասնակցի Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` օգոստոսի 28-ին, ժամը 1220ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև օգոստոսի 27-ը, ժամը 1730-ը` զանգահարելով ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43/:












