Օգոստոսյան խորհրդակցություն Կապանում

2013-08-23

Օգոստոսի 26-ին,  ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կապան քաղաքի մշակույթի տանը` կմասնակցի Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
 Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` օգոստոսի 25-ին,  ժամը   1200-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ): Կապանում կապահովվի լրատվամիջոցների ներկայացուցիչների գիշերակացի խնդիրը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև օգոստոսի 24-ը, ժամը 1500-ը` զանգահարելով  ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։