Ուսուցիչներին շնորհվել են տարակարգեր

2013-08-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի  N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի  որոշումը, հրաման է ստորագրել հանրապետության մի շարք ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու մասին: Համաձայն վերոնշյալ կարգի որակավորման տարակարգ ստացած ուսուցիչները   ՀՀ կառավարության սահմանած չափով կստանան ամենամսյա հավելավճարներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։