«ԱՐՄԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-08-21
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Արման Սուրենի Աբգարյանին (ծնվ.` 1992 թվականի փետրվարի 2-ին, քաղ. Երևան, Մանանդյան 24ա շենք, բն. 4, 2013 թվականին ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












