««ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-08-21
1.Հավանություն տալ`
1)«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի,
2)«Կայուն դպրոցական սնունդ» փորձնական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշմամբ նախատեսվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016թթ. միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում:












