Ամփոփվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

2013-07-26

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումըÖ‰
 Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված և ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը:
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների և աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։