Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը

2013-07-17

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը:  Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են գտնվել 23-ը: Նիստի օրակարգում ռեկտորի  թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի  զարգացման  հնգամյա ծրագիրը:
Քննարկումից հետո,  համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝  23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։