ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՀՈՒՆԱՍՏԱՆ/

2013-07-16

Սեպտեմբերի 22-28-ը Հունաստանի Նաուսա քաղաքում կազմակերպվելու է միջազգային հարաբերություններին նվիրված Արիստոտելի միջազգային ամառային ծրագիրը, որի ընթացքում նախատեսվում են միջազգային հարաբերությունների փորձագետների մասնակցությամբ մի շարք միջոցառումներ և քննարկումներ:«Միջազգային հարաբերություններ և միջերկրական էներգառեսուրսներ» խորագրով ամառային ծրագրի կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 35 երկրների ներկայացուցիչների մասնակցություն: Ծրագրի մասնակցության արժեքը կազմում է՝ 450 եվրո: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով http://youtu.be/vHrzkBchKNc կամ զանգահարելով +302332024617: Ֆաքս՝+302332024637; էլ-փոստ՝pr@niff.gr:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 25-ն է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։