ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը
հրաման է ստորագրել՝ «Հայաստանի Հանրապետության միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2013-2014 ուսումնական տարվա օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության ժամկետների հաստատման, փաստաթղթերի ընդունման, հաշվառման և փորձաքննություն անցկացնելու մասին»: Հրամանով սահմանվել են համապատասխան
ժամկետներ՝ նախապատրաստական, առաջին կուրս, հետբուհական ծրագրով, հեռական ուսուցմամբ և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: