ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչև վաղը` հուլիսի 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։