«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1425-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՈւՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ
2013-07-09
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններ միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2176-Ն, 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն, 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1425-Ն որոշման՝
1) վերնագիրը և նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է».
2) 1 - 6-րդ կետերը չեղյալ ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ Երևան քաղաքի Բագրատունյանց 37 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմա¬նագրերից բխող նոտարական վավերացումները և գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացվելու են «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշման 4-րդ և 5-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման N 1 հավելվածի 67 և 69 կետերով ենթակայությունը փոխված «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հանձնման-ընդունման ակտերի կնքումը և փոխանցման ակտի հաստատումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում փոփոխություններ կատարել ենթակայությունը փոխված «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:












