ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2013

2013-07-04

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,  համաձայն ՀՀ   կառավարության 2011թ. ապրիլի  28-ի N 700-Ն որոշմամբ հաստատված կարգի և ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2013 -2014 ուսումնական տարվա համար իրականացնում է օտարերկրացի  և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունվելու համար.
1/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով /առաջին կուրսում/ ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 9-ից մինչև ս.թ. օգոստոսի 20-ը ներառյալ
2/ ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ,
3/ նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 9-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ,
4/ հետբուհական ծրագրերով ուսանելու համար ` հուլիսի 9-ից մինչև նոյեմբերի 8-ը,
5/ հեռակա բաժիններում ուսանելու համար հուլիսի 9-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ,
6/ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 9-ից մինչև ս.թ. օգոստոսի 20-ը ներառյալ,

Փաստաթղթերը  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.
•դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
•բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
•օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
•փոստով /այդ թվում` էլեկտրոնային փոստով/` նախարարության պաշտոնական հասցեով /հասցե՝ 0010, Երևան, Գլխավոր պողոտա, կառավարական տուն 3, էլ.փոստ՝ info@edu.am /:

Դիմորդները ներկայացնում են`
1.դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով,
2.նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի,
3.բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից,
4.անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը,
5.կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը,
6.3x4 չափսի 4 լուսանկար,
7.ինքնակենսագրություն (CV)`  հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
8.հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար  ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
ՀՀ ԿԳՆ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000-1600 (ընդմիջում` 1300-1400)
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, â„– 632 սենյակ, հեռ.54-67-11.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։