Մրցույթ՝ «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013»

2013-07-04

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բնական գիտությունների բնագավառում ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ և կենսաբանական գիտություններ մասնագիտություններով ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում (www.scs.am):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։