<<Առարկայական լավագույն ուսուցիչ>> մրցույթ
2013-07-01
Մրցույթի մարզային փուլն անցկացվում է տեղերում` կրթության ազգային ինստիտուտի մասնագետների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս փուլում ընտրվում են մարզի առարկայական լավագույն մասնագետները /յուրաքանչյուր մարզից 1 թեկնածու` ամեն մի առարկայից/, որոնք ԿԳ նախարարությունում մասնակցում են մրցույթի հանրապետական փուլին: Այս փուլն անց է կացվում ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Մրցույթի մարզային փուլին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ:
Մրցույթի հանրապետական փուլն ընդգրկում է.
1.Ուսուցչի ստեղծագործական և մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանք:
2.<<Կլոր սեղան>> բանավեճ` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:
3.Առաջարկություններ` տվյալ առարկայի դասավանդման կատարելագործման ուղղությամբ:
Այս տարի հանրապետական փուլին մասնակցելու են թվով 38 ուսուցիչներ:
Ըստ հանձնաժողովի որոշման, կտրվեն 1` I կարգի, 2` II կարգի և 3` III կարգի մրցանակներ: Կաթողիկոսարանում ուսուցիչներին մրցանակներ կտրվեն նաև մասնակցության համար:












