ՄՐՑՈՒՅԹ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013 Թ./

2013-06-28

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն», «Հնեաբանություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտություններով մագիստրոսական և ասպիրանտական /5 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
Ուսուցումը իրականացվելու է արաբերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք /հավերված/ անգլերեն լեզվով,
•3x4 չափի 4 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/: 
Մրցույթը անցկացվում է.
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 15.07.2013թ. /ներառյալ/:
Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա ս/թ հուլիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։