«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-06-19
1. Երևան քաղաքի Հր. Աճառյան N 31 հասցեում գտնվող 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված 2.65 հա մակերեսով, 119 886 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N675-Ն որոշման Հավելված N 1-ում՝
1) 54-րդ կետը լարցնել նոր <<7.1)>> ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
<<7.1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի ընտրությունը>>,
2) լրացնել 55.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<55.1. Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահին, որը չի հանդիսանում Հոգաբարձուների խորհրդի անդամ և մասնակցում է Հոգաբարձուների խորհրդի նիստերին՝ խորհրդատվական ձայնի իրավունքով:>>
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշմամբ կատարված փոփոխությունների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












