«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-06-12
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին>> թիվ 532 որոշման (այսուհետ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման և որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) վերնագրերում, որոշման 1-ին կետում <<հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում>> բառերը փոխարինել <<հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական)>> բառերով,
2) որոշումն լրացնել նոր 2.1 կետով հետևյալ խմբագրությամբ`
<<2.1 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 1) 2013-2014 թ.թ. ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 11-րդ դասարաններում, նախնական /արհեստագործնական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում սովորողների՝ <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի ուսումնառության արդյունքներն փորձնական ամփոփել ստւգողական աշխատանքների տեսքով:
2) կարգի 1-ին կետում <<հանրակրթական դպրոցներում>> բառերից հետո լրացնել <<նախնական (արհեստագործական)>> բառերը,
3) կարգի 5-րդ կետի ժա) ենթակետում <<հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր ուսումնական հաստատություններում)>> բառերը փոխարինել հանրակրթական ուսումնական հաստատություններում>> բառերով,
4) կարգի 5-րդ կետի ժբ) ենթակետում <<միջին մասնագիտական>> բառերից առաջ լրացնել <<նախնական (արհեստագործական) և >> բառերը:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












