ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է ԼՂՀ նախագահին
2013-06-10
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի և հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակը:












