Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը` Հայաստանում

2013-06-06

2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական  խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանի առաջարկությամբ որոշվել է նախագահության հաջորդ նիստը հոկտեմբերին անցկացնել Երևանում, ինչպես նաև 2015 թվականին Հայաստանում կազմակերպել Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։