ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-06-05

Հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների  մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր  նկարագիրը  և ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին»,
«Ֆրունզե Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների 2013 թվականի զորակոչից տարկետում տալու մասին»
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի  N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ  կառավարության  որոշումների  նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։