«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆ

2013-06-05

ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   որոշում  է.
1.Հաստատել
1)Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը`  համաձայն N 1 հավելվածի:
2)Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը՝  համաձայն NN 2,3 և 4  հավելվածների:
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը՝  համաձայն NN 5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20 և 21 հավելվածների:
4) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն NN 22,23 և 24 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։