«Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի շնորհանդես
2013-06-04
Հունիսի 5-ին, ժամը 1100-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համաժողովների դահլիճում Միացյալ/Միավորված/ ազգերի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը կներկայացնի Հազարամյակի զարգացման նպատակների /ՀԶՆ/ արագացման գործընթացի շրջանակում մշակված «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցը, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մեկնումը տեղի կունենա ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմացից (Պետրոս Ադամյան 14) ժամը՝ 1000:
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հավաստել մինչև հունիսի 4-ը, ժամը 1600-ը`զանգահարելով 010/ 54-72-69; 060/ 53-00-00 – 154 հեռախոսահամարներով:












