Մրցույթ ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա` Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններում սովորելու համար
2013-05-24
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 25 կրթաթոշակային տեղի համար /բակալավր և դիպլոմավորված մասնագետ/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։