ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013Թ./
2013-05-24
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դասարանի առաջադիմության տեղեկանք /գնահատականներով/` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և
ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
• 3x4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/
Մրցույթն անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01.06.2013թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 52-52-07):












