ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ

2013-05-23

 Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ս.թ. հունվարից գործում է Միջազգային հարաբերությունների և կառավարման ինստիտուտը (School of Government and International Affairs), որը հայտարարում է ընդունելություն «Միջազգային հարաբերություններ» բաժնի բակալավրիատում անգլերեն լեզվով կրթություն ստանալու նպատակով: Կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև այն դիմորդները, որոնց ծնողները հանդիսանում են ՌԴ-ում բնակվող դիվանագիտական ծառայողներ: Ծրագրի տևողությունը չորս տարի է: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://ip.mgimo.ru կայքէջը:        
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ նաև կից ներկայացված նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։