ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ ԵՆ ԵՎՍ ՄԵԿ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆՅՈՒԹՈՎ

2013-05-23


ՀՀ կրթության և գիտության նախարարության էլեկտրոնային գրադարանների պաշարները հարստացել են ևս մեկ նորաստեղծ նյութով: Նյութն ներկայացնում է Համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նկարիչ-մանկավարժների մեթոդական աջակցության նպատակով կայացած սեմինարը: Սեմինարը խնդիր ուներ պարզաբանումներ տալ մրցույթ-փառատոնի` «Հայոց լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրի վերաբերյալ, ցույց տալ լուծումների հնարավոր տարբերակները, ուղղորդել դեպի ճիշտ հայագիտական աղբյուրները:
Սեմինարի բանախոսներն էին.
1.պ.գ.թ., Արտակ Մովսիսյանը` «Զրույց պատմաբանի հետ. մեծ հերոսներն ու հայրենի լեռնաշխարհը» թեմայով,
2.արվեստաբան Շուշան Վարդանյանը` «Ավետյաց երկրի ներշնչանքը» թեմայոց,
3.ազգագրագետ, պ.գ.թ. Մխիթար Գաբրիելյանը`«Հայկական լեռնաշխարհի ազգագրական սիմվոլները» թեմայով:
ՀՀ մարզերի, Արցախի և Սփյուռքի մանկավարժների համար սեմինարը տեսագրվել է: Տեսագրությունն արդեն հասանելի է  http://lib.armedu.am կայքում` http://lib.armedu.am/resource/1849, և Youtube-ում` http://www.youtube.com/watch?v=k1z4wwTFtIA&feature=youtu.be հասցեներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։