««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ. «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆ
2013-05-15
1. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ու «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան փողոցի N22 հասցեում գտնվող 9091.117 հազ.դրամ ընդհանուր սկզբնական արժողությամբ ու 1182.99 քառ.մետր ընդհանուր մակերեսով 1-ին և 3-րդ մասնաշենքերն ու պետական սեփականություն հանդիսացող 7262.0 քառ.մետր մակերեսով հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հրազդանի Հ. Օրբելու անվան N 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրաց¬ված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոն թաղամաս 49 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկի Բ մասնաշենքի 408,92 քառ. մետր մակերեսով աջակողմյան հատվածը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրա-վունքով հանձնել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Հանձնարարել`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` լուծել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված մասնաշենքերի ու հողատարածքի մասին պայմանագիրը:
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման – ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմա¬նագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը շենքեր և շինությունների մասեր հանձնելու մասին» N 1431-Ա որոշման 1-ին կետի թ) ենթակետը;












